Այսօր տեղի են ունենալու Եվրոպայի լիգայի մեկ ութերորդ եզրափակչի առաջին խաղերը: Միմյանց հետ մրցելու են «Զենիթն» ու «Թուրինը», «Վոլֆսբուրգն» ու «Ինտերը», «Էվերտոնն» ու Կիևի «Դինամոն», «Նապոլին» ու Մոսկվայի «Դինամոն», Դնեպրոպետրովսկի «Դնեպրն» ու «Այաքսը», «Բրյուգեն» ու Բեշիկթաշը», «Վիլյառեալն» ու «Սևիլիան», «Ֆիորենտինան» ու «Ռոման»: Հանդիպումների շարքը կբացվի «Զենիթ»-«Թուրին» դիմակայությամբ, ժամը 22.00-ին: Երեք խաղի սկիզբ («Վոլֆսբուրգ»-«Ինտեր», «Դնեպր»-«Այաքս»,«Բրյուգե»-«Բեշիկթաշ») կազդարարվի 21.00-ին: Մնացած խաղերը կսկսվեն 00.05-ին:
Մարտին ՀՈՒՐԻԽԱՆՅԱՆ